Պատգամավորները դժգոհեցին նիստի օրակարգից, առաջարկեցին քննարկել զինվորների դիերի պահման պայմանների հարցը

03.06.2021 12:31
1017

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները դժգոհում են արտահերթ նիստի օրակարգից՝ շեշտելով, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ավելի կարևոր հարցերի վրա, այդ թվում՝ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների հանդեպ վերաբերմունքի հարցի վրա: Պատգամավորները նման տեսակետներ հայտնեցին հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստում:

«Այն օրակարգը, որը ներկայացված է, իսպառ չի արտացոլում այն իրավիճակը, որում գտնվում է թե երկիրը, թե ազգը»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորականների աճյունների ոչ պատշաճ պահման դեպքին՝ պատգամավորը նշեց. «Պետք է շատ հստակ հասկանալ, որ հասարակությունն այսօր պահանջում է պատասխաններ: Եվ շատ կարևոր էր, որ մենք այստեղ հասկանայինք, թե իրականում պատճառները որոնք էին և արդյոք այլ տեղեր կան նույնատիպ իրավիճակներ»:

Խոսելով Ադրբեջանում սկսված հայ ռազմագերիների դատավարություններն՝ նա ասաց, որ Ադրբեջանն այսպիսով գերիներին չվերադարձնելու հարցը փաստացի փորձում է իրավական առումով ինչ-որ կերպ հիմնավորել: Ըստ Աբովյանի՝ անպայման այս մասով Հայաստանից արձագանք պետք է լինի:

Խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց. «Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ մենք այս արտահերթը ևս գումարում ենք, և օրակարգում որևէ անդրադարձ չկա այն հարցերին, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը, սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին»:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց՝ շարունակում է չհամարել, որ այսօր կարևորագույն խնդիրն օրինակ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխությունն է: Ըստ նրա՝ դահլիճում վիրտուալ իրականությունից պետք է վերադառնալ ռեալ կյանք և քննարկել Աբովյանի դիահերձարանի զարհուրելի դեպքը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40