«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20.07.2026 17:15
329

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնել, իսկ ավարտելուց հետո ծառայել ԱԱԾ-ում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայությանը, Սահմանապահ զորքերին և ազգային անվտանգության մարմիններին վերաբերող մի շարք օրենքներում։

Ծրագրին մասնակցող քաղաքացիները պայմանագիր կկնքեն ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ավարտելուց հետո ԱԱԾ-ի նշած վայրում ու պայմաններով զինվորական ծառայություն իրականացնելու մասին։

Նրանք սկզբում պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում կծառայեն որպես շարքային կազմի զինծառայող։ Այնուհետև, պայմանագրի համաձայն, երեք օրվա ընթացքում կտեղափոխվեն ԱԱԾ և կնշանակվեն սպայական պաշտոնի։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր մեխանիզմը պետք է նպաստի ԱԱԾ-ի, մասնավորապես՝ Սահմանապահ զորքերի համալրմանը բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներով։

Նշվում է, որ Սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ստանձնել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ անձնակազմ։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 2023-2024 ուսումնական տարվանից գործում է «Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ քառամյա բակալավրի ծրագիր։ Առաջին երկու ուսումնական տարիներին հատկացվել է 10-ական, իսկ 2025-2026 ուսումնական տարում՝ 20 տեղ։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրով սովորելու համար արդեն ստացվել է 46 դիմում։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև հստակ սահմանել ԱԱԾ աշխատակիցների կողմից զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման դեպքերն ու սահմանները։

Նախատեսվում է, որ ուժ կիրառելուց առաջ աշխատակիցը պետք է նախազգուշացնի դրա մասին և բավարար ժամանակ տրամադրի օրինական պահանջը կատարելու համար, եթե հապաղումը անմիջական վտանգ չի ստեղծում։ Կիրառվող ուժը պետք է համաչափ լինի դիմադրության վտանգավորությանը, իսկ վնասվածք ստացած անձին պետք է ցուցաբերվի առաջին օգնություն։

Հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ զենքի, հատուկ միջոցների կամ ֆիզիկական ուժի կիրառումը կարգելվի։ Բացառություն կլինեն զինված հարձակման կամ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող գործողությունների դեպքերը։

Սահմանապահ զորքերի զինծառայողները կկարողանան իրենց գործառույթներն իրականացնելիս օգտագործել տեսալուսանկարահանող և ձայնագրող սարքեր։ Օրենքում կհստակեցվեն նաև ֆիզիկական ուժի և ծառայողական շների կիրառման դրույթները։

ԱԱԾ ավագ սպայական կազմի ծառայության սահմանային տարիքն առաջարկվում է 52-ից բարձրացնել մինչև 55 տարեկան։ Ծառայողներին հնարավորություն կտրվի հերթական արձակուրդը բաժանել երեք մասի՝ գործող երկու մասի փոխարեն։

Ծառայողական քննության ընթացքում հնարավոր կլինի ծառայողի պարտականությունների կատարումը կասեցնել մինչև մեկ ամիս ժամկետով՝ պահպանելով նրա դրամական ապահովությունը։

Նախագծով առաջարկվում է նաև, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության անցած սահմանապահներն ուսումնական փուլի ավարտական քննությունների արդյունքներով համարվեն ատեստավորված և պաշտոնի նշանակման օրվանից ստանան նախատեսված հավելավճարը։ Նույն մոտեցումը կկիրառվի ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված ծառայողների նկատմամբ։

ԱԱԾ կին ծառայողների հղիության և ծննդաբերության արձակուրդը կհաշվարկվի հերթական զինվորական կոչման համար անհրաժեշտ ծառայության ժամկետում։ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում նրանց պաշտոնը կպահպանվի։

Ազգային անվտանգության մարմինների և Սահմանապահ զորքերի զինծառայողների համազգեստի ու տարբերանշանների ձևերը և դրանք կրելու կանոնները Կառավարության կամ վարչապետի փոխարեն կհաստատի ԱԱԾ տնօրենը։

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա։ Ֆինանսական հաշվարկները նախատեսվում է ներկայացնել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում։

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:

Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով: ԲՈւՀ-ը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտ զինվորական կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու մասին պայմանագիր և վիճակահանությամբ նշանակվում ծառայության.

- դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,

- բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատ­րաս­տության դեպքում՝ ուսումնառության և 1 տարի ժամկետով կլինիկական ռեզի­դեն­տուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րու­թյան պատվե­րով ուսումնառության ավարտից հետո՝ 4 տարի ժամկետով:

«Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվում է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի  12-ի N430-Ն և N455-Ն որոշումներով, որտեղ հստակ նշված են այն բոլոր ընթացակարգերը, որը անհրաժեշտ է ծրագրի մասնակից դառնալու համար:

Armenpress

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08