Պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու

28.11.2020 14:23
5552

Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Կառավարության ղեկավարն այսօրվա իր ուղերձում նշեց, որ Սոթքի հանքավայրը կիսով չափ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ և որպես սա հիմնավորող փաստարկ նշեց GPS համակարգով սահմանի կոորդինատների տեղաբաշխավածությունը։ Իրականում, ըստ այդ կոորդինատների՝ Սոտքի հանքավայրի մոտ մեկ քառորդն է գտնվում մեր տարածքում։

Այդ ուղերձից առաջ բնական պաշարների շահագործման հարցերով պատասխանատու՝ փոխնախարար Լիլյա Շուշանյանը առնվազն ֆեյսբուքյան էջով պարզաբանել էր, որ “Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ Սոթքի հանքավայրի վերաբերյալ Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը”։

Իմ կողմից ավելացնեմ նաև, որ դեռևս 2017թ․ մարտ ամսին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI) կոչվող միջազգային նախաձեռնությունը, որի անդամներ են 50-ից ավելի պետություններ, հաստատել է Հայաստանի անդամակցությունը այս նախաձեռնության կազմում։ Այդ անդամակցության դեմ Ադրբեջանը ներկայացրել էր առարկություն, որի հիմքում ընկած էր նաև Հայաստանի կողմից Սոտքի հանքավայրի շահագործման հանգամանքը, որն ըստ ադրբեջանական կողմի իբր հանդիսանում էր իրենցը։ Հայաստանի անդամակցությունից հետո EITI-ի մեր թիմի անդամները կատակում էին, որ այս որոշման համար արտաքին գործերի նախարարությունը պետք է մեզ պաշտոնական շնորհակալական նամակ ուղարկի՝ Ադրբեջանի փաստարկները հեղինակավոր միջազգային կառույցում ջարդելու համար։ Ի դեպ, ներկայումս EITI-ի հայաստանյան խմբի նախագահը փոխվարչապետ Ավինյանն է։

Այսքանից հետո հարց՝ կառավարության ղեկավար Փաշինյանը տեղակ չէ՞ ոլորտի պատասխանատու փոխնախարարի փաստարկների հետ։ Փոխվարչապե՞տն էլ տեղյակ չէ իր “նախագահած” կառույցի աշխատանքներից, որն իրենից առաջ Սոթքի հարցով սկզբունքային դիվանագիտական հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարը պատկերացնու՞մ է արդյոք, թե ինչպիսի ֆինանսական պահանջներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանին (ֆիքսենք՝ Սոթքը Արցախի կողմից չի շահագործվել, այլ հենց Հայաստանի)։

Այստեղ խնդիրն ինձ համար այդ հանքավայրը պահելը չէ՝ Հայաստանի ոչ մի հանքավայր էլ իրականում մեզ չի պատկանում։ Ինչ-որ Տրոցենկո, Տրոիցկի ու նմանատիպ անուններով մարդիկ են շահույթը ստացել՝ մեզ նետելով ողորմելի փշրունքներ, բայց Ադրբեջանը դրանք էլ է մեզանից պահանջելու։

Ի՞նչ անուն տալ GPS-ով միջպետական սահման որոշող այսպիսի պրիմիտիվ կառավարմանը՝ ոչ կոմպետե՞նտ, խայտառա՞կ ոչ կոմպետենտ․․․ Վախենամ “հպարտ” պարոնին մարդիկ պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպեսա։ Տո անգամ չենք էլ ասի, կանենք՝ կտեսնես։ Դրա համար էլ ադրբեջանցիները Սոտք մտնելիս արհամարհանքով հրաժարվում էին մերոնց հետ նույնիսկ խոսել ասելով՝ մենք ռուսների հետ կպայմանավորվեք։ Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու»։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24