Պատմության մեջ գոյություն չի ունեցել «Զանգեզուրի միջանցք» հասկացություն. դա Բաքվի նոր պատմական սուտն է․ Ահմադ Կազեմի

26.04.2021 16:47
1986

Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, և դա պատմության խեղաթյուրում է:

Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն արդեն մի քանի անգամ բացահայտորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որին Երևանն արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով:

Քազեմիի խոսքով՝ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» կոչվող միջանցք գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Փորձագետն ընդգծել է, որ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցական ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ:

Շարունակելով միտքը Քազեմին հավելել է, որ Թուրքիայի հետ համագործակցաբար Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել և տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաև զսպել Չինաստանին ու Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին:

Փորձագետը նաև շեշտել է, որ Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա գիտակցում են, ուստի փորձում են բազմակողմ ծրագրի միջոցով Իրանը պասիվացնել, և դա իրականացնել Իրանի ընտրություններին զուգահեռ:

Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտեր նման նախագիծը: Շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այնտեղ խոսք է գնում հաղորդակցական ուղիների բացման մասին: Ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» անունով անցակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է: Նշվել է, որ Ալիևի հայտարարությունը սպառնալիք է եղել, որի նպատակը միջանցքի բացումն արագացնելն է:

politik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40