Փայլանը Թուրքիայի Մեծ ժողովին կոչ է արել հետաքննություն սկսել Հայոց Ցեղասպանության առնչությամբ

24.04.2020 12:26
1208

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է։ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան մայրաքաղաքում, կառավարության իսկ որոշմամբ, ձերբակալվեց ու աքսորի ենթարկվեց արևմտահայ մտավորական ընտրանին, որի մեծ մասը ապա պիտի սպանվեր Անատոլիայի տափաստաններում»,- նշել է պատգամավորը։

Փայլանն ընգծել է, որ 1915 թ. գործի դրվեց ոչնչացումի ծրագրված քաղաքականությունը, որը տարբեր երկրների խորհրդարանների և ՄԱԿ-ի կողմից սահմանված է որպես «Ցեղասպանության հանցագործություն»։ Մինչդեռ հայ ժողովուրդին պատահած այս մեծ աղետից հետո 105 տարի անց էլ, Թուրքիայի խորհրդարանի կողմից այս փաստը չի քննարկվել, արդարությունը չի վերականգնվել ու պատահածը չի ստացել իր գնահատականը։ 

«Աշխարհասփյուռ հայությունը մեկ դար է` արդարության է սպասում, որը կարելի է հաստատել միայն Թուրքիայի ժողովրդի, հասարակության խղճում և Թուրքիայի խորհրդարանի ներսում։ Այս կապակցությամբ առաջարկել ենք խորհրդարանական պատշաճ հետաքննություն սկսել 1915-ին հայ ժողովրդին պատուհասած աղետն ուսումնասիրելու, պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու, անցյալի հետ առերեսվելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով»,- գրել է Փայլանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34