ՊԲ-ում անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ

08.06.2020 12:07
1184

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում ընթացող տեսչական ստուգումների շրջանակներում, առանձին զրահատանկային զորամասերից մեկի հետ անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մարտական հրաձգության փուլը խաղարկվել է հունիսի 7-ին, բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

Հարձակողական թեմատիկայով անցկացված մարտավարական զորավարժությունների ընթացքում խաղարկվել են ռազմական իրադրության առկա և հավանական զարգացումների բնույթից բխող տարբեր մարտավարական դրվագներ, որոնց հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ:

Մարտավարական զորավարժությունների ողջ ընթացքում մասնակից անձնակազմը ցուցաբերել է պատրաստվածության և կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել հրամանատարների կողմից ընդունված համապատասխան որոշումներն ու մտահղացումները իսկ հրետանային ստորաբաժանումների հետ ակտիվ փոխգործակցության ապահովման արդյունքում ստանալով համապատասխան կրակային աջակցություն խոցել պայմանական հակառակորդի թիրախները, ամբողջ ծավալով իրագործել առաջադրված մարտական խնդիրն ու զբաղեցնել առավել նպաստավոր կրակային բնագծեր:

Ընդհանուր առմամբ զորավարժության ընթացքում ներգրավված ստորաբաժանումները գործել են ներդաշնակ ու փոխգործակցված, իսկ մարտավարական գործողությունները լրիվությամբ համապատասխանում էին զորատեսակին առաջադրված իրական մարտական խնդիրներին ու հավանական հակառակորդի կողմից սպասվող մարտահրավերները չեզոքացնելու արդի պահանջներին:


 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40