ՊԵԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԱՆՆԱԽԱԴԵՊ՝ ՇՈՒՐՋ 15ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ

03.03.2022 11:57
5711

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և տվյալ քրեական գործին միացված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ: 

Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների և այլ գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ որպես պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին, այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին: Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով: Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասախան ելակետային տվյալների հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:

Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

www.petekamutner.am

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01

Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

31.07.2026 13:53