ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը

18.12.2018 17:31
1166

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում  հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում չեն արտացոլվել ընկերությունների իրացման շրջանառության իրական ծավալները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի  վնաս:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչության քննիչների կողմից կատարված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնովին բացահայտվել են ընկերությունների կողմից վաճառված բնակարանների իրական արժեքները:

Բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել «Եռանավ»  և «Խաչ 9» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց և նախաքննության ընթացքում գործով վկաների վրա անօրինական ազդեցություն գործելու, քրեական գործի համար նշանակություն ունեցող նյութերը կեղծելու հիմքով՝ վերջիններս կալանավորվել են:

Ընկերությունների ղեկավար անձանց կողմից ընդունվել են հարկերից խուսափելու փաստը, ինքնակամ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, ինչի արդյունքում առաջացրել ավելի քան 425 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից պետական բյուջե է վերականգնվել արդեն  335 միլիոն ՀՀ դրամը: Պետությանը  պատճառված վնասի մեծ մասը վերականգնելու և առաջացրած լրացուցիչ հարկային պարտավորությունները վերականգնելու բավարար երաշխիքների առկայության պայմաններում ընկերության ղեկավար անձանց նկատմամբ փոփոխվել է ընտրված խափանման միջոց կալանավորումը, վերացվել բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումները:  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40