ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին. Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել երկարաժամկետ ծրագրերը

21.08.2018 10:29
1157

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա  ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ամփոփելով անցած 7 ամիսները՝ Դավիթ Անանյանը նշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ` 2017թ. նույն ժամանակաշրջանի` 660 մլրդ դրամի փոխարեն։ Կամ համախառն հարկային և մաքսային եկամուտների գծով ներհոսքն աճել է շուրջ 106 մլրդ դրամով: «Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ է՝ 107.5 միլիարդով ավելի 2017թ.-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,-նկատել է կոմիտեի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով համակարգի աշխատակիցներին համատեղ ձեռքբերումների համար։

Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորմանը և հատկապես ամսական պլանի մեծության հիմքում դրված մեթոդաբանությանը ` ՊԵԿ նախագահը ընդգծել է, որ պլանների հիմքում դրված են մեր պետության մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, որտեղ ամենակարևորը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է. «2018թ.-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում 20.6%, 2019-ին՝ 21%: Հարկերի հավաքագրման տեսանկյունից հետևապես, ամենակարևոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, այսինքն ՝մեր ամենակարևոր առաքելությունը տնտեսական աճով պայմանավորված հարկային եկամուտներ ապահովելն է և ստվերի կրճատման հաշվին հարկային եկամուտների  աճը»:

Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նաև բիզնեսի հանդեպ սկզբունքային մոտեցումները. ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին, ինչի արդյունքում կփոխվեն նաև կառույցի մասին հանրային ընկալումները. «Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»,-հանձնարարել է կոմիտեի ղեկավարը` նշելով, որ բիզնեսին չխոչընդոտելու արդյունքում ձևավորվելու է առողջ բիզնես միջավայր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի՝ ըստ էության, բիզնեսի ստեղծած արդյունքի աճին։

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ-ը ոչ թե քաղաքականություն մշակող, այլ վարչարարություն իրականացնող մարմին է, ուստի պետք է առաջնորդվի գործող օրենսդրությամբ: Դավիթ Անանյանը հորդորել է աշխատակիցներին առաջնորդվել «օրենսդրությունը կիրառելը՝ պարտականություն է անկախ հանգամանքից այն լավն է, թե՝ վատը» նշանաբանով: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ընդգրկմամբ ՀՀ կառավարությունում ներկայումս քննարկվում են ՀՀ հարկային օրենսգրքում հիմնարար փոփոխություններ կատարելու հիմնական ուղղությունները՝ կապված հարկման ռեժիմները պարզեցնելու հետ։

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը հորդորել է աշխատակիցներին վերադասավորումներ անել հարկային և մաքսային ծառայողի վերաբերմունքում և գործելաոճում, բացառել կոռուպցիոն դրսևորումները և գիտակցել պաշտոնական պարտականությունների կատարման առումով պետության ակնկալիքները:

 

armenpress.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24