Պուտինը դեռ չի ծրագրում Էրդողանի ու Ալիևի հետ քննարկել ԼՂ խնդիրը. Պեսկով (լրացված)

05.10.2020 16:01
5257

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով աշխատանքային շփումների պակաս չունի ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ, երկխոսությունն իրականացվում է մշտապես և բարձր մակարդակով, իսկ պետությունների ղեկավարների հեռախոսային շփումներն անմիջականորեն կախված են նրանց աշխատանքային գրաֆիկներից և նպատակահարմարությունից․ այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դա կախված է նախագահների աշխատանքային գրաֆիկներից և նպատակահարմարությունից։ Դուք գիտեք, որ դա ամենևին էլ չի նշանակում, որ ռուսական կողմը ինչ-որ պակաս է զգում աշխատանքային շփումների»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում պատերազմի բռնկումից ի վեր երեք անգամ հարցը քննարկել է (հեռախոսազրույց է ունեցել) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց ոչ մի անգամ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հետ։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի իր գործընկերների հետ:

Լրացում

«Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է գուշակել»,- ասել է Պեսկովը։

«Եթե դա անհրաժեշտ համարվի, ոչ մի կասկած չկա, նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր պաշտոնակիցների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ ծրագրվո՞ւմ են Ալիևի կամ Էրդողանի հետ:

Հարցին, թե կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «Առայժմ նման հստակ ծրագրեր չկան»:

«Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է։ Եվ, իհարկե, պատերազմի ժամանակ,- այնտեղ, Ղարաբաղում իրավիճակը զարգանում է արագ, այնպես որ այստեղ դժվար է գուշակություններ անել։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40