Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:
«Այո՛, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը։
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով: