Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11
345

Եվրամիության պատժամիջոցները կարող են խոչընդոտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարման գործարքի իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այն, որ դա կարող է խոչընդոտել գործարքի իրականացմանը, անկասկած է: Եվրոպական ցինիզմի թեման, ինչպես դա ձևակերպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, լայնորեն քննարկվում է համաշխարհային լրատվամիջոցներում։

Բանն այն է, որ եվրոպական երկրները, ինչպես և աշխարհի մյուս բոլոր երկրները, ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ են»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն այսպես է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Մոսկվան ռիսկեր է տեսնում, որ Եվրոպան նոր պատժամիջոցներ սահմանելով կամ այլ միջոցներով կխոչընդոտի ռուս-ամերիկյան գործարքի իրականացմանը։

Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ եվրոպացի առաջնորդները պատրաստվում են հոկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում պահանջել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Պուտինի և Թրամփի միջև ԱՄՆ դիզելային վառելիք մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված գործարքի։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև դիզելային վառելիքի գործարքի և ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշման միջև ուղղակի կապ չկա։ «Ես այստեղ որևէ ուղղակի կապ չեմ տեսնում։

Սա ռուս-ամերիկյան համագործակցության փոխշահավետ ուղղություն է, որը համապատասխանում է ԱՄՆ-ի, համաշխարհային էներգետիկ շուկաների և Ռուսաստանի շահերին։ Հենց այդ պատճառով էլ դա տեղի է ունենում»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Այսպես նա մեկնաբանել է հաղորդումները, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն ուկրաինացի բանագնացների հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում հույս են հայտնել, որ Ռուսաստանից դիզելային վառելիքի՝ երկիր և համաշխարհային շուկա մատակարարումների արգելքը վերացնելու ԱՄՆ որոշումը Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ բանակցություններում կդարձնի ավելի ընդունելի, իսկ Ռուսաստանին՝ ավելի զիջող։

 

© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40