Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգային հարցերի մասին

07.04.2021 16:51
1068

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարության կյանքի կոչմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, մեր կողմից փոխվարչապետ Օվերչուկը հանձնաժողովի նախագահն է: Խոսք է գնում նաև ինտեգրացիոն գործընթացների մասին, քանի որ մենք սերտ տնտեսական փոխգործակցության մեջ ենք թե՛ Հայաստանի հետ, թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում:  Եվ իհարկե, այն, թե ինչպես է իրականացվում Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում ընթանում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու ապաշրջափակումը»,- նշել է Պեսկովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ապրիլի 7-ին:

аrmenpress.am

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01