Պետական հավաստագրով տրամադրվող սայլակների և լսողական սարքերի քանակը կավելացվի

25.08.2018 20:38
1217

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ Նախարարությունը նախատեսում է մեծացնել 2018 թվականի բյուջեով նախատեսված հավաստագրերով տրամադրվող սայլակների և լսողական սարքերի քանակը։ Պատճառն այն է, որ հաշմանադամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և լսողական սարքերի 2018 թվականի պետական բյուջեի միջոցներով նախատեսված հավաստագրերն այլևս սպառված են։

Նախատեսված քանակը ժամանակից շուտ սպառվել է, որովհետև աճել է այն մարդկանց թիվը, ովքեր աջակցող սարքերի տրամադրման ծառայությունից օգտվելու համար դիմում են առաջին անգամ։ Այսպես, 2018 թվականի ընթացքում առաջին անգամ դիմող անձանց  տրամադրվել է նախատեսված լսողական սարքերի 75%-ը (833 լսողական սարք), իսկ սայլակների՝ 65%-ը (293 սայլակ):

Առաջին անգամ դիմողների թվի աննախադեպ աճը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և լսողական սարքերի տրամադրման կարգի փոփոխությամբ։ Նոր կարգի համաձայն՝ ծրագրի շահառուներն ունեն սարքերի ընտրության անհամեմատ ավելի մեծ հնարավորություն․ եթե մինչև 2018 թվականը շահառուն կարող էր ընտրել պետական գնումների համակարգով տրամադրվող հինգ կամ վեց անվանում սայլակներից և երկու տեսակ լսողական սարքերից մեկը, ապա, այժմ քաղաքացին իրեն տրված հավաստագրով հնարավորություն ունի ընտրելու շուրջ յոթանասուն անվանում սայլակներից և շուրջ երեսուն անվանում լսողական սարքերից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որի նպատակն է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել մինչև տարեվերջ անհրաժեշտ լսողական սարքերի և անվասայլակների ձեռքբերման համար: Որոշման հաստատումից հետո անհրաժեշտ սարքերի տրամադրման գործընթացը կվերսկսվի, և ծառայությունից օգտվելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները իրենց անհրաժեշտ սարքերը ձեռք բերելու հնարավորություն կունեն։

 

Իրավաբան.net

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40