Պետական մարմինները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով բնակարանային ծրագրով բնակարան ստանալու հնարավորությունից

04.02.2026 14:32
504

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ղավալյանն ահազանգում է  հայաստանյան պետական գերատեսչությունների անգործության մասին, ինչի հետևանքով զրկվել է բնակարանային ծրագրին մասնակցելու հնարավորությունից։ Ֆեյսբուքյան իր էջում նա համառոտ ներկայացրել է, թե անցած երկու տարիներին ինչպես է ընկել պետական մարմինների դռները, ինչ քաշքշուկների մեջ է հայտնվել.

«Այն, որ Հայաստանում պետք է ապացուցեմ իմ՝ արցախցի լինելու փաստը, արդեն աբսուրդի աստիճանի է հասնում։

Սկսենք նրանից, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում երկու անգամ գրանցվելուց հետո ինձ ասում են, որ տվյալներս կորել են։ Նամակները ղեկավարներին՝ Արմեն Ղազարյանին, Նելլի Դավթյանին, մնացին անպատասխան։

Միասնական սոցիալական ծառայությունից ասացին, որ իմ տվյալները Միգրացիան չի փոխանցել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, մի երկու անգամ զանգեցին, հետո ասացին հազար ու մի գործ ունեն՝ կորան։

Դիմեցի դատարան։ Երկու տարի է գործի քննությունը շարունակվում է, որը կավարտվի Աստված գիտի՝ երբ։

Բնակարայինի ծրագրի համար մեր ընտանիքի դիմումը մերժվել է, որովհետև իմ տվյալները բացակայում են իրենց շտեմարանից։

Դիմել եմ փոխվարչապետի աշխատակազմ։ Ասացին պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Արսեն Թորոսյան, դիմումիս պատասխանը պետք է ստանայի հունվարի 26-ին։ Կորել են Ձեր աշխատակիցները, նամակներին ու զանգերին չեն պատասխանում։

Ո՞վ եք դուք և ՀՀ Սահմանադրության ո՞ր կետով եք առաջնորդվում։ Այս հարցը կհասնի Եվրոպական դատարան։ Ոնց տեսել եք՝ իմ համբերությունը կհերիքի»։

aravot.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40