Պետական մասշտաբով պետք է Ալիեւին պատասխանեն, ասեն՝ ձայնդ կտիր, կգա ժամանակ՝ նորից մռութդ կջարդվի. Շուշիի քաղաքապետ

20.02.2022 19:03
4677

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը կարծում է, որ Արցախյան շարժումը կանգնած չէ, այն դեռ շարունակվելու է եւ նորից համախմբելու է հայերին:

«Իրենց գործողություններով, մեր հայ ազգի տգետ խավի գլուխները մտցնելով, հային բաժանելով արցախցու, հայաստանցու, սփյուռքահայի, կարողանում են հասնել իրենց նպատակներին, բայց միևնույնն է՝ շարժումը դեռ կանգնած չէ․ փողոցերում լոզունգներով գրված է, որ 1988 թվականին սկսված շարժումը դեռ շարունակվելու է։ Մենք պետք է նորից կարողանանք համախմբվել, ինչպես 1988 թվականին եղել ենք միասնական, հենց դրա մեջ է եղել մեր հաղթանակը։ Այսօր մենք միասնական չենք, բաժան-բաժան ենք եղել, դրա համար էլ այս պարտությունները կրեցինք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Արծվիկ Սարգսյանը ոչ թե հնարավոր, այլ պարտադիր է համարում արցախյան նոր շարժման ձեւավորումը:

«Ոչ թե հնարավոր, այլ դա պետք է նորից լինի, նորից սկսվի, որպեսզի մեր ազգը փրկվի։ Մեր ազգի ծռված մեջքը պետք է ուղղվի, որպեսզի կարողանանք նորից հասնել մեր նպատակներին։ Մեր թշնամի ազգը Ալիևի գլխավորությամբ շատ է հաբրգել և շատ են հայտարարություններ անում, մինչև անգամ ձեռքերը ցանկանում են հասցնել Արցախի նախագահին։Դա իրենց տգիտության արդյունքն է։ Նա պետք է հաշվի առնի, որ այս հաղթանակն ինքը չի կրել, միացել են 4 գերհզոր պետություններ Արցախի դեմ։ Նա ոչնչություն է, եթե իմանար, որ միայնակ կկարողանա անել, շատ ավելի վաղ՝ 2016 թվականին կաներ։ Բայց 2016 թվականին մեր սովորական զինվորը իր մռութը ջարդեց, դրա համար նա խնդրեց զինադադար։ Ճիշտ է՝ 2016-ին նույնպես Թուրքիայից մոջահեդներ կային, բայց քիչ էին։ Այս անգամ պատկերացրեք՝ քանի գեներալ էր մասնակցում․ ամեն հրետանունը, աթս-ինն ու բայրաքթարինը տարբեր էին և բոլորը Թուրքիայից։ Նա նպատակ ուներ 8 օրում հասնել Ստեփանակերտ, բայց 44 օր տևեց այդ պատերազմը, նրանք ինչ զենքերով, մենք էլ, կարելի է ասել, ավտոմատներով։ Նրա պատասխանը բարձր ամբիոններից, պետական մասշտաբով պետք է տան, ասեն՝ ձայնդ կտիր, կգա ժամանակ՝ նորից մռութդ կջարդվի: Այն դեպքից հետո, երբ հայ տղան նռնակ նետեց նրանց դիրքի ուղղությամբ, նրանց մեջ մեծ վախ է առաջացել, մի քանի նման դեպք էլ և կարող է՝ Շուշին էլ թողնեն, դուրս գան արդեն։ 90-ականների կռիվների ժամանակ էլ ես նրանց չեմ տեսել կռվելուց, միայն փախել են, այս անգամ վարձու բանակ են բերել, բրդել առաջ»,- ասաց նա։

Շուշիի քաղաքապետի կարծիքով` Շուշիի հռչակագրի ընդունումը  ցուցադրական քայլ էր:

«2018 թվականին նույնպես նմանատիպ հռչակագիր էին ընդունել, բայց դա ստորագրել էին Աղդամում։ Էրդողաննն էլ, նա էլ չեն լինի, կյանքը փոխվելու է, հայը ոտքի է կանգնելու, այսպես չի մնա։ Այսպես ապրել հնարավոր չէ՝ ընկճված, մենք ցեղասպանությունից հետո էլ ենք ոտքի կանգնել, պարզապես պետք է վերացնել ազգի պառակտումը և սև ու սպիտակի բաժանումը»,- հավելեց նա։

Արծվիկ Սարգսյանը վստահեցրեց, որ նույնիսկ այս իրավիճակում, արցախցին ձգտում է ապրել Արցախում. «Արցախցին ապրում է այնպես, կարծես պատերազմ չի եղել, բոլորն էլ տրամադրված են, անգամ Հայաստանում ապաստանած քաղաքացիները դիմում են Արցախում մշտական բնակության վերադառնալու համար։ Միշտ ասում եմ՝ զարմանալի ազգ ենք, քանի որ իմանալով որ գրեթե գտնվում ենք պարկի մեջ, և թշնամին ամեն պահի կարող է փակել այդ պարկի բերանը՝ միևնույնն է՝ գալիս են, մեծ թափով շինարարություն է գնում երկրում»։

Արծվիկ Սարգյանը հավելեց, որ 4000-ից ավելի շուշեցիներ բնակվում են Արցախի տարբեր քաղաքներում եւ գյուղերում, շատերն էլ դիմել են, որ իրենց բնակվելու տեղ տրամադրեն, որպեսզի վերադառնան:

«Ես նույնպես Արցախում եմ բնակվում, Ստեփանակերտում եմ: Ես Արցախից դուրս եմ եկել նոյեմբերի 14-ին՝ եղբորս թաղումը կազմակերպելուց հետո, նախագահից կարգադրություն եմ ստացել մնալ Երևանում՝ շուշեցիների հարցերը կարգավորելու համար, դեկտեմբերի 15-ին ընտանիքով վերադարձել եմ»,- ասաց նա։ 

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39