Պետբյուջե վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ավելի քան 18 մլրդ դրամով

20.07.2020 16:52
4101

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին 1 000 խոշոր հարկ վճարողների ցուցակը, համաձայն որի՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում որոշակի փոփոխություններ են եղել:

Հայաստանի 1 000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա առաջին կեսին պետբյուջե են վճարել 492,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 511 մլրդ դրամի դիմաց: Այսպիսով, պետական բյուջե վճարված հարկերը ու տուրքերը նվազել են ավելի քան 18 մլրդ դրամով կամ 3,6 տոկոսով:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում 1 000 խոշոր հարկատուները ընդհանուր առմամբ վճարել էին ավելի քան 245 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ՝ ավելի է շուրջ 33,3 մլրդ դրամով։

Համաձայն ՊԵԿ-ի հրապարակման՝ 2020 թվականի հունվար-հունիս ամիսների տրվյալներով առաջին հորիզոնական է բարձրացել և ամենախոշոր հարկատուն դարձել Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը վճարել է շուրջ 26,3 մլրդ դրամի հարկ:

Անցյալ տարվա առաջին կեսին ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր, որ պետբյուջե էր վճարել 29,5 մլրդ դրամ, իսկ «Գրանդ տոբակոն» երկրորդ տեղում էր՝ 28,2 մլրդ դրամ հարկային վճարներով: Չնայած վերջինս դարձել է առաջատար հարկ վճարողը, սակայն շուրջ 1,9 մլն դրամով կրճատել է հարկային վճարումները:

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է վճարած 25,9 մլրդ դրամ հարկերով։ 2019-ի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել էր 22,7 մլրդ դրամ հարկ: Փաստացի ընկերությունը 2020-ի առաջին կիսամյակում ավելացրել է հարկային մուտքերը 3,2 մլրդ դրամով՝ երրորդ տեղից բարձրանալով երկրորդ հորիզոնական:

Միանգամից երկու հորիզոնականով իր տեղը զիջած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը երրորդ խոշոր հարկատուն է՝ այս տարվա հունվար-հունիսին վճարելով 21,6 մլրդ դրամ հարկ: ԶՊՄԿ-ի պարագայում նկատվում է հարկային վճարումների կտրուկ՝ 7,8 մլրդ դրամի կամ 26,7 տոկոսի անկում, որը թերևս պայմանավորված է համավարակի ժամանակ պղնձի միջազգային գների անկմամբ:

Հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը չորրորդ հորիզոնականում է՝ 12,7 մլրդ դրամ հարկերով։ Ընկերության վճարած հարկերն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 40 տոկոսով: Այն 2019-ի առաջին կիսամյակում վճարել էր ավելի քան 9 մլրդ դրամի հարկեր՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: Ընկերության հարկային վճարների բարձրացումը կարելի է բացատրել ոսկու համաշխարհային գների բարձրացմամբ:

Հինգերորդ խոշոր հարկատուն «Սիփիէս Օիլ» ընկերությունն է՝ 9,6 մլրդ դրամ հարկերով։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում 2019-ի հունվար-հունիսի համեմատ (շուրջ 5 մլրդ դրամ վճարած հարկ) ավելացրել է վճարած հարկերը 4,5 մլրդ դրամով կամ շուրջ 89 տոկոսով՝ 15-րդ հորիզոնականից բարձրանալով 5-րդ տեղը:

Վեցերորդ խոշոր հարկատուն՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, այս տարվա առջին վեց ամիսներին վճարել է 9,5 մլրդ դրամի հարկեր` շուրջ 1,2 տոկոսով գերազանցելով այնցյալ տարվա նույն ժամանակահատվածի իր ցուցանիշը:

Նախկին իշխանությունների մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը 8 մլրդ դրամ վճարած հարկերով յոթերորդ տեղում է։ Ընկերության հարկային վճարներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավելացել են ավելի քան 400 մլն դրամով:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն ութերորդ խոշոր հարկատուն է: Այն պետբյուջե է վճարել 6,9 մլրդ դրամ հարկեր` 1,7 մլրդ դրամով գերազանցելով 2019-ի հունվար-հունիսի ցուցանիշը:

Հարկային վճարները 11 տոկոսով նվազեցրել է իներորդ տեղում հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարելով 6,9 մլրդ դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 7,7 մլրդ դրամ հարկեր:

«ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ 6,8 մլրդ դրամ հարկերով, եզրափակում է խոշոր հարկատուների տասնյակը: Հատկանշական է, որ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 2,3 մլրդ դրամ` 2020-ին շուրջ երեք անգամ ավելացնելով վճարած հարկերը։

civilnet.am

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12