Պետք չէ մտածել, թե մեր արձագանքը միայն հրապարակային է. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին

23.03.2023 19:11
1031

Կան եռակողմ պայմանավորվածություններ, հարկավոր է նաև քաղաքական կամք, հստակ ծրագրի առկայություն և այն իրագործելու ցանկություն, ահա հաջողության բանալին. այդ պայմանավորվածությունները մշակվել են բոլորի կողմից և չեն պարտադրվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշմանը:

Պատասխանելով Մինսկի համաձայնությունների ճակատագիրը չկրկնելու մասին հարցին՝ Զախարովան շեշտել է, թե Կիևը պարբերաբար հայտարարել է, որ դրանք արդիական չեն, իսկ Հայաստանը և Ադրբեջանը բազմիցս նշել են, որ եռակողմ հայտարարություններն արդիական են իրենց համար:

Անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել ավելի վաղ եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողին վերադարձնող ռուս զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ռուս զինվորական է վիրավորվել՝ Զախարովան նշել է՝ հանգամանքները պարզում է ՌԴ ՊՆ-ն:

«Սակայն չպետք է մտածել, թե մեր արձագանքը միայն հրապարակային է, երկխոսությունը միշտ ընթացքի մեջ է։ Տարբեր դաշնակիցների հետ մենք մեր դիրքորոշումը հայտնելու տարբեր եղանակներ ունենք»,- նշել է Զախարովան:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40