Պետք է ամեն ինչ արվի, որ ձմռանն Իրանից եկող բեռնատարները նոր ճանապարհով երթևեկեն՝ շրջանցելով Տաթեւի ոլորանները. Փաշինյան

17.11.2022 13:30
1138

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022 թվականի բյուջեի մասին օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձման անհրաժեշտությամբ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց. «Մեր վարկային ծրագրերի շուրջ առաջացել են որոշակի պարտավորություններ. Ծրագրեր կան, որ ավարտում ենք եւ անհրաժեշտ է  վճարել շինարարներին, խորհրդատուներին ու տեխնիկական հսկողներին: Մասնավորապես, դա կենսականորեն անհրաժեշտ ճանապարհային ցանցի ծրագիրն է, որըայս տարի ավարտում ենք: Մյուսը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն 51 կմ-անոց հատվածն է, որը գրեթե ավարտվում է, եւ Հյուսիս-Հարավ ծրագրի Թալին-Լանջիկ 18,7 կմ-անոց հատվածն է, որն էլի ավարտական փուլում է: Ընդհանուր առմամբ առաջարկվում է այս երեք ծրագրերի համար միջծրագրային վերաբաշխում իրականացնել եւ մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 235 մլն դրամ: «595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»:

Սանոսյանը նաեւ հավելեց, որ այս պահին բավական ճանապարհներ կան, որոնք վերանորոգման ընթացքի մեջ են. «Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ բացի տարեկան 500 կմ վերանորոգվող և կառուցվող ճանապարհներից` սուբվենցիայով տարեկան միջինում կառուցվում կամ վերանորոգվում են 145 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ:

«145 կմ ճանապարհ այս տարի կանենք, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված ունենք»,- ասաց նա:

https://news.am/

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23