Պետք է հավաքել անառարկելի փաստեր, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ. վարչապետը՝ հանքարդյունաբերության մասին

05.07.2018 16:59
1318

ՄԵՂՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մեղրիում բնակիչներից մեկն անդրադարձավ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ պայքարին և նշեց, որ հետևելով վարչապետի կոչին՝ դադարեցրել են բողոքի ակցիաները և  հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը կազմված է հետևյալից՝ մեր երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարում, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից: «Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ: Դրանք պետք է կայացվեն այնպես, որ ՀՀ-ն դրանից չտուժի, որովհետև այդ նույն ներդրողները կարող են Հայաստանին դատի տալ և ՀՀ-ն դրա արդյունքում ստիպված լինի մեծ միջոցներ հատկացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ Ճանապարհ փակելը խնդրի լուծում չէ, քաղաքացիական անհնազանդության գործողություններն անում են այն դեպքում, երբ կառավարությանը չեն վստահում: 

Վարչապետն ընդգծեց, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12