Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է

11.02.2019 12:52
1146

Միջազգային օրացույցում փետրվարի 11-ը նշվում է որպես Հիվանդի համաշխարհային օր (World Day of the Sick): Այս օրը նախաձեռնվել է, ըստ ամենայնի, որպես սոցիալական քայլ՝ ուղղված անբուժելի հիվանդներին սատարելուն, հաղորդում է Calend.ru-ն:

Հիվանդի համաշխարհային օրը նախաձեռնել էր 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը (Pope John Paul II)  1992 թվականի մայիսի 13-ին: Հատուկ այդ առիթով գրված իր ուղերձում նա նշել էր, որ Հիվանդի համաշխարհային օրն ունի որոշակի նպատակ:

1991 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդությունը՝: Հատկանշական է, որ Հռոմի Պապը նախաձեռնել է8 Հիվանդի համաշխարհային օրն իր ախտորոշման մասին տեղեկանալուց մեկ տարի անց: 2005 թվականին հաստատված Հիվանդի համաշխարհային օրն ստացավ հատուկ նշանակություն, քանի որ Հովհաննես Պողոս II-ը մահացել է հենց այդ տարի: Հիվանդի համաշխարհային օրն առաջին անգամ նշել են 1993 թվականին:  Փետրվարի 11-ին, ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են  Հիվանդի օրը: Դարեր առաջ հենց այս օրը ֆրանսիական Լուրդ քաղաքում տեղի էր ունեցել Մարիամ Աստվածածնի հայտնությունը: Սուրբ Կույսը բուժել էր հիվանդներին՝ այդկերպ դառնալով նրանց փրկության խորհրդանիշը: Այսօր աշխարհի մի շարք երկրներում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանն ու, իհարկե, առողջության եւ առողջ ապրելապերպի թեմային: Կաթոլիկ եկեղեցիներում պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալներն իրենց կարեկցանքն ու ապրումակցումն են ուղղում հիվանդներին:

armdaily.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40