Պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման․ Փաշինյան

25.05.2020 20:13
1214

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարությունում «սխալն» այն է, որ կառավարությունը չափից ավելի մեծ վստահություն է ունեցել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, որոշակի ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունը, այնուհետև գնանք բացման, մարդկանց ներկայացնենք 100 տոկոսի ձգտող երաշխքիներ, որի պարագայում կխուսափեն վարակվելուց: Քաղաքացին այդ կանոնները պահպանում է ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետի, ոչ թե իշխանության, առաջին հերթին իր և իր հարազատների համար: Հարցը հետևյալն է, պիտի շարունակենք քաղաքացիների անհատական պատասխանատվության այդ գործոնի նկատմամբ վստահություն տածե՞լ, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեք կանոն, որոնք պահպանելը շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, կրել դիմակ, առանց դրա որևէ հաղորդացություն մեջ չմտնել այլ մարդկանց հետ: Պահպանել սոցիալական հեռավորություն: Դրանից բացի, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները տնտեսական գործունեության ժամանակ:

«Մեր ամբողջ ընկալումը դա է, մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ կարող է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եթե այս ռազմավարությունը հաջողությամբ իրականացնենք, ապա ոչ միայն կհաղթահարենք վարակը, այլև քաղաքակրթական փոփոխություն կիրականանցնենք: Այնինչ՝ այսօր 100-ավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել»,-հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակին, յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությամբ Հայաստանում իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հորդորեց հանրությանն անհատական պատասխանատվությամբ իրականացնել կորոնավիրուսային հեղափոխություն:  Վարչապետն ընդգծեց, որ պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման: «Ոչ աշխատանքային օրերի հետ կապված, խնդրում եմ, հորդորում եմ ձեռնպահ մնալ խնջույքներ կազմակերպելուց: Ոչ աշխատանքային օրերին ևս պահպանել նշված կանոնները: Օգնենք միմյանց, որպեսզի ստիպված չլինենք մեր տնտեսությունը նոր ցնցումների ենթարկել»,-հավելել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40