Պետությունը մարզպետարանների աշխատակազմերում միջինը 30 տոկոս կրճատումներ կանի

01.03.2019 15:33
1152

Պետությունը օպտիմալ և արդյունավետ կառավարման նպատակով պատրաստվում է կրճատումներ կատարել մարզպետարանների աշխատակազմերում: Սպասվում են միջինը 30 տոկոս կրճատումներ:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզել, որ մարզպետարանների աշխատակիցների 40 տոկոսն, ըստ էության, աշխատանք չի կատարում: Միջինը 30 տոկոսը կրճատում է լինելու»,-ասաց Պապիկյանն ու վստահեցրեց, որ կրճատումների արդյունքում ունենալու ենք օպտիմալ կառավարում:

Նախարարը նշեց՝ օրինակ Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոս կրճատում, արդյունքում աշխատակիցների թիվը 121-ից կարող է դառնալ 87: Մեկ այլ նախարարությունում հնարավոր է լինի 32 տոկոս կրճատում: Պապիկյանը, միևնույն ժամանակ, վստահեցրեց՝ իրենց նպատակը մարդկանց աշխատազուրկ դարձնելը չէ, այլ կառավարումն արդյունավետ դարձնելը: «Պետական կառավարման համակարգում հնարավորություն պետք է ունենան աշխատել մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են և տիրապետում են ոլորտին, այլ ոչ թե նրանք, որ ինչ-որ փուլում ունեցել են ծանոթ, բարեկամ»,-ասաց նախարարն ու հավելեց՝  իրենք բոլորի համար պետք է հնարավորություններ ստեղծեն:

Պապիկյանը տեղեկացրեց՝ Տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ-ում կլինի առաջիկայում, որից կբխի մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը: Կրճատումը պետք է լինի կառավարության որոշումով: Սակայն ըստ գործող օրենքի՝ դա հնարավոր չէ կենսագործել: Հիմա, ըստ էության, երկու փաթեթներն էլ պատրաստ են:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40