Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը

18.03.2021 17:09
1412

Պետությունը նախատեսում է 2021-ին լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս շուրջ 200-240 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը Երևանում: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2.1 մլրդ տրամադրել ենք և լուծել ենք Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիր: Այս տարվա բյուջեում էլ ունենք 2.1 մլրդ, որով կլուծենք շուրջ 200-240 ընտանիքների հարց Երևանում, և հաշվառված կմնան 260 փախստական ընտանիքներ»,-ասաց Տերտերյանը:

Թվերը սակայն կարող են որոշակիորեն փոխվել, քանի որ մի քանի տարի առաջ իրականացված հաշվառման արդյունք են:

Փոխնախարարը հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի 1-2 տարում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22