ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ

27.03.2019 21:47
1534

Մարտի 27-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուընկալեց «Ուրբան» հիմնադրամի խորհրդի անդամ Հայաստան Ստեփանյանին։ Քննարկմանը ներկա էին նաև Կապանի համայնքապետարանի ծրագրային թիմի ներկայացուցիչները և կոմունալ ծառայության ղեկավար Արտավազդ Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ծրագրի հետագա զարգացման ռազմավարությանը և գործողությունների մշակմանը։ Ըստ ծրագրի՝ Հայաստանի երկու մարզերի՝ Սյունիքի և Վայոց ձորի ինը քաղաքներում հավաքվելու է պլաստիկ աղբը և վերամշակման է ուղարկվելու Կապան, ուր դրանցից սարքվելու են ավազապոլիմերային հումքով արտադրանք՝ սալարկ, կղմինդր և այլն։ Ի հավելումն տեղեկացնենք, որ գործարանը տվել է իր փորձնական առաջին արտադրանքը։ 

Հիշեցնենք, որ «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագիրը Կապանի համայնքապետարանը իրականացնում է «Ուրբան» հիմնադրամի և ևս երկու գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: Այն ֆինանսավորվում է Եվրամիության, ՀՀ կառավարության ու 4 գործընկեր կազմակերպությունների կողմից և իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային բնակավայրերում:
Շուտով կլինի նաև պաշտոնական բացումը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38