ՊՆ հանձնաժողովն 2018-ի ամառային զորակոչի ընթացքում ստացել է 142 դիմում-բողոք

15.08.2018 14:06
1121

Պաշտպանության նախարարության քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն 2018-ի ամառային զորակոչի ընթացքում ստացել է 142 դիմում-բողոք։

Ըստ հաղորդագրության, այդ բողոքներից ընթացք է տրվել 80-ին, որից 74-ը հասցեագրվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ անդրադառնալով զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։

«27 զորակոչիկ ուղեգրվել է լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, 2-ը՝ վիրահատության, վերագնահատվել են 10 զորակոչիկի առողջական վիճակն արտացոլող հետազոտական տվյալները։ Արդյունքում՝ վերանայվել է զինծառայության պիտանելիության վերաբերյալ 28 եզրակացություն, 10 զորակոչիկ ճանաչվել է զինծառայությանը ոչ պիտանի, 1-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի, 17-ին տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով՝ բուժման նպատակով։ Եվս 10 զորակոչիկի վերաբերյալ կայացվել են լրացուցիչ փորձաքննական եզրակացություններ, որոնցով սահմանափակվել է նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զինվորական ծառայության ընթացքում։ Հանձնաժողովն ընթացք է տվել նաև 3 պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ դիմում-բողոքի, որոնց լուծումը վերահսկվում է հասարակական խորհրդի կողմից», - ասված է հաղորդագրությունում։

 

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22