ՊՆ-ի հայտարարությունը զարմանալի էր ինձ համար. կամ դիտավորյալ աղավաղում են իրականությունը կամ ՊՆ վերադասին այդպես են զեկուցել. Փարսյանը Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման մասին

16.03.2022 11:42
8333

ArmDaily.am-ի խմբագրություն մարտի 14-ին զանգահարել էր Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի բնակչուհի Հասմիկ Ղազարյանն ու ահազանգել, որ պատահաբար հայտնաբերել են, որ իրենց գյուղի տարածքում ադրբեջանցիներ են տեղակայվել ու հինգ վրան ամրացրել:

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ Ներքին Հանդի բնակիչների ահազանգը համապատասխանում է իրականությանը։
«Գյուղացիների ասածը իրականություն է՝ գյուղացիներն են ճիշտ ասում։ Մոտ 800 մետր Հայաստանի տարածք ներթափանցում են իրականացրել։ Ու դա նկատվեց մեր կողմից մարտ ամսվա սկզբին»,-ասաց Փարսյանը։

Մեր հարցին այն մասին, որ արդյո՞ք դա ադրբեջանցիների ինքնագործունության հետևանք է, ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ այո, ադրբեջանցիների ինքնագործունեության հետևանք է։

Փարսյանը նշեց, որ այս առաջխաղացմամբ Կապան-Մեղրի միջպետական ճանապարհը վտանգի տակ չի դրվում՝ այդ առումով Կապան Մեղրի ճանապարհի նկատմամբ վերահսկողություն չունեն և այդ դիրքն այդ նշանակությունը չունի։
«Տեղի բնակիչների համար ադրբեջանցիների առաջխաղացումը լուրջ խնդիրներ է ստեղծում անասնապահության առումով, այն տարածքները, որտեղ գյուղացիները անասնապահությամբ էին զբաղվում՝ հիմա այդ տարածքները ադրբեջանցիների վերահսկողության ներքո են գտնվում և այլ խնդիրներ էլ է առաջացնում Ներքին Հանդի համար, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել, որպեսզի թշնամին այդ մասին չտեղական»,-ասաց Փարսյանը։

Մեր հարցին, թե ՊՆ-ին ու Կառավարությանը դիմել է ու ինչ պատասխան ստացել, ասաց. «Այսպես ասած՝ բնականաբար ՊՆ-ի հայտարարությունն ինձ համար շատ զարմանալի էր։ Այդ հայտարարության հետ կապված զարմանալի էր, որովհետև այդ հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում և թեկուզ դրա համար կարծում եմ, որ այդ հայտարարության երկու պատճառ կարող է լինել։ Առաջինն այն է, որ դիտավորյալ իրականությունն են խեղաթյուրում և երկրորդն էլ, թեկուզ կարող է ասածս միամիտ հնչի, բայց հնարավոր է, որ տեղեկացված չլինեն։ Իսկ ինչի՞ եմ ասում հնարավոր է, որ տեղեկացված չլինեն, որովհետև այդպես կարծելու հիմքներն ունեմ, որովհետև մի քանի օր առաջ այս ուղղությամբ ամենաբարձաստիճան պատասխանատուին հարց եմ ուղղել դրա հետ կապված և նա գրեթե նույն բովանդակությամբ փորձում էր ինձ ներկայացնել այն ամենը, ինչ որ ՊՆ-ն հայտարարեց։ Եվ այստեղ ինձ մոտ այն կարծիքն է ձևավորվում, որ միգուցե այդպես են զեկուցել, ինձ մոտ նման կարծիք է ձևավորվել, որ այստեղի պատասխանատուն կարող է այդպես զեկուցած լինի ՊՆ-ի իր վերադասին։ Դրա համար եմ ասում, որ նման հայտարարության երկու պատճառ կարող է լինել՝ կամ դիտավորյալ իրականությունը աղավաղում են կամ տեղեկացված չեն։  Իսկ ինչի՞ տեղեկացված չեն՝ հնարավոր է սխալ լինի զեկուցված, որովհետև ինձ էլ էին փորձում այդպես ներկայացնել»,-ասաց Փարսյանը։

Մեր հարցին, որ պարբերաբար այցելում է Ներքին Հանդ, ինչպիսի՞ն է բնակիչների հոգեբանական վիճակը, ասաց, որ Ներքին Հանդ այցելում են նաև իր տեղակալները՝ հատկապես անվտանգության գծով տեղակալն ու խորհրդականը, անընդհատ հանդիպումներ են ունենում բնակիչների հետ։
«Բնականաբար անհանգստացած են»,-եզրափակեց Գևորգ Փարսյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40