ՊՆ նախկին շենքում բնակված մի խումբ անձինք ժամանակավոր վրաններ են տեղադրել

18.02.2023 17:29
863

Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակված մի խումբ անձինք շարունակում են բողոքի ակցիա անցկացնել ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի գրության հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցները սեփականության իրավունք չունեցող հարյուրավոր ընտանիքների բնակարաններից դուրս էին հանել, որի հետևանքով ստեղծել էր լարված իրավիճակ, հրմշտոց, կային նաև բերման ենթարկված անձինք։

Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ  փետրվարի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց։ «Բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։

Արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Ուշ երեկոյան ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ իրականացվել է ևս մեկ այց: ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացրել իրենց բողոքի ակցիան։ ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40