ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ էր. անհետ կորածների և գերիների ծնողները փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը

09.04.2021 14:35
1198

Արցախյան 44-օրյա պատերազմից ժամանակ և դրանից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

Ծնողները հանդիպում են պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Շենքի մոտ հավաքված են նաև բազմաթիվ ոստիկաններ:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին կոտրել դեպի ՊՆ շենք գլխավոր մուտքի դարպասը, արդյունքում դարպասի մի մասը պոկվել է: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց նրանց հեռացնել դապրասի մոտից: Նրանք պատ են կազմել, որպեսզի թույլ չտան բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ով բանակցում է բողոքի ակցիայի մասնակիցների հետ: 

Անհետ կորածների ՊՆ շենքի մոտ են ապրիլի 8-ից, երեկոյան: Այն բանից հետո, երբ հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, նրանց են միացել նաև գերիների ծնողները: Նրանք շղթաներով, ինչպես նաև մեքենաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին:

Ծնողներին, երեկ, գերատեսչությունից առաջարկել էին մի քանի հոգով գնալ և հանդիպել նախարարի հետ, սակայն նրանք չեն համաձայնվել և պահանջում են, որպեսզի նախարարը կամ ԶՈՒ ԳՇ պետն անձամբ իրենց մոտենան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40