Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը

06.12.2019 20:03
1328

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ամբողջ ներկապնակը` պոեզիայի և արձակի լավագույն նմուշներն ընդգրկվել են գրողի 150-ամյակին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150. Հատընտիր» գրքում:  Այն ներառում է նաև «Թումանյանը լուսանկարներում» ներդիրներ` ներկայացնելով գրողին և նրա ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին առնչվող հանրածանոթ և քիչ հայտնի լուսանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, կազմել են Թումանյանի թոռնուհին, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:

«Բավականին բարդ էր այդ աշխատանքը, որովհետև Թումանյանի յուրաքանչյուր տող, բանաստեղծություն հրաշալի է: Նա միայն բանաստեղծ չէ: Նա երևույթ է,  առաջնակարգ գրող, հրապարակախոս: Այս գրքում փորձել ենք Թումանյանին ամբողջական նկարագրով ներկայացնել:  Ներառել ենք հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ, որպեսզի նրա պատգամները հնչեն նաև այսօր»,-ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:

Նա հավելեց` զետեղել են նաև Թումանյանի նամակները: «Հանուն հայրենիքի Թումանյանը զոհել է ոչ միայն իր, այլև զավակների կյանքը, և այս հատընտիրում ուղղակի անհրաժեշտ էր ներառել նրա` զորավար Անդրանիկին ուղղված նամակը, որը բնորոշում է Թումանյանին իբրև մարդու, քաղաքացու»,-շեշտեց թումանյանագետը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքով`  գրքում կազմողները մոտեցրել են Թումանյանին և ժամանակակից ընթերցողին: «Թումանյանի նամակներն են այստեղ, հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ: Կարող ենք ասել` Թումանյանի ստեղծագործության ամբողջ գունապնակն է իր բազմազանությամբ, դրսևորումներով»,-ասաց նա:

Գիրքը տպագրվել է «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի մեկենասությամբ: Այն տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08