Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարն ընդունել է «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին

15.08.2018 17:12
1214

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընդունել է կառավարության շենքի առջև բողոքող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, հայտնել, որ արդեն 53 օր է՝ չեն կարողանում աշխատանքի ներկայանալ և ընկերությունից արդեն ստացել են ծանուցագրեր, որ հնարավոր է՝ աշխատանքից ազատվեն:

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նախ կոչ է արել քաղաքացիներին երկուստեք բացառել բռնությամբ խնդիրներ լուծելու որևէ դրսևորում և խնդրել սպասել մինչև ամսվա ավարտ աշխատանքային խմբի եզրակացությանը: Նա նաև խոստացել է աշխատակիցների ազատման խնդիրը քննարկել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և փորձել գտնել ժամանակավոր լուծում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է աշխատանքային խմբի գործունեությունը և ըստ աշխատակարգի՝ ուսումնասիրությունները պետք է տևեն 12 օր, որից հետո պետք է ամփոփվեն արդյունքները և ներկայացվեն վարչապետին:

Թարմացված. Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ, խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտը աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40