Փոխվարչապետը չի կարծում, որ ՌԴ-ից ներկրվող գազի սակագինը կթանկանա ձմեռվա ընթացքում

02.10.2019 18:59
1137

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների վերջնական արդյունքի մասին պատկերացում կլինի մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մհեր Գրիգորյանը նշեց հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Հարցը պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում: Յուրաքանչյուր բաղադրիչի քննարկումը բավական ժամանակատար է: Իհարկե, բոլորիս ցանկությունն է օր շուտ հասկանալ սակագնի վերջնական կառուցվածքը: Հավատացնում եմ, որ գործընթացը մենք չենք դանդաղեցնում, ուղղակի ուզում ենք հասնել հիմնային լուծման, որն էլ նշանակում է, որ իրոք ցանկացած բաղադրիչ քննարկվի այնպես, որպեսզի մենք կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով մեկ կամ երկու տարիների համար, այլ ունենալու հիմնային պայմանավորվածությունը, որը հնարավորություն կտա տնտեսությանը ձևավորել իր սպասումներն ու ներդրումային ծրագրերը: Մինչև տարեվերջ մենք կունենանք արդյունքի մասին վերջնական պատկերացում»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամիսն ստիպված լինեն քննարկում կազմակերպել, և հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է:

«Բանակցություններն ընթանում են կառուցողական ձևաչափով, և չկա որևէ նշան, որ վկայում է այն մասին, թե ժամանակ է անցնում, որից հետո պետք է սակագինը փոխվի: Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին»,- նշեց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40