Փոքր բիզնեսի ամայացած դաշտն աշխուժացնելու կարիք կա. տնտեսագետը կարևորում է ՀՀ կառավարության հարկային լուծումները

13.11.2018 10:27
1096

 Փոքր բիզնեսին հարկային արտոնություններ տալն օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը: Այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նախաձեռնած «Հարկային օրենսգրքի» փոփոխություններին, ըստ որոնց նախատեսվում է տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն ազատել հարկերից:

«Տնտեսական համակարգը շարունակաբար խոշոր բիզնեսի ճնշման ներքո է եղել, շարունակաբար տեղի է ունեցել բևեռացում, փոքր բիզնեսի դաշտը, կարելի է ասել, ամայացել է: Այս փուլում այդ ոլորտը կայացման խնդիր ունի: Խնդիրը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական է ու քաղաքական: Այդ նախաձեռնությունը կապված է փոքր և միջին բիզնեսը զարգացնելու, ինչպես նաև դրա հիման վրա միջին խավը, որպես գերակշիռ մեծամասնություն, ձևավորելու գերխնդրի հետ»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, փոքր բիզնեսին հարկերից ազատելու արտոնությունը վաղուց պետք է իրականացվեր: Այս փոփոխության շնորհիվ մարդկանց այն շերտը, որը նախաձեռնողական է, որը ձեռներեցության ջիղ ունի, կսկսի աշխատել, եթե գործ դնելու պայմանները բարենպաստ են, հարկերը մեղմ են, ֆինանսական, հատկապես վարկային ռեսուրսները մատչելի են, շուկան մրցակցային է, չկան շուկա մուտք գործելու վարչական ու կրիմինալ խոչընդոտներ:

«Նման դեպքում մարդիկ իրենք են գնում աշխատատեղերի ստեղծման: Նման նախաձեռնությունը կարող է բարենպաստ լինել այն բիզնեսների համար, որոնք ձևավորվում են բարձր տեխնոլոգիական հենքի վրա, օրինակ, կա նոր գյուտ, մշակվել է նոր մոդել, առկա է նորամուծություն, որոնք կարող են ներդրվել: Փորք բիզնեսի համար առաջարկվող այս հարկային լուծումները կարող են լինել խիստ բարենպաստ ու շահեկան»,-ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի խոսքով, սոցիալական իմաստով նման նախաձեռնության առավելությունն այն է, որ մարդիկ իրենք իրենցով ստեղծում են աշխատատեղեր, դառնում են հարկատու, և վաղը, մյուս օրը կարող են բազմապատկել պետական բյուջեի եկամուտները:

Խոսելով կառավարության առաջարկած հարկային արտոնությունների հնարավոր ռիսկերից՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ դրանք կան, նախկինում էլ եղել են՝ հատկապես կապված առևտրի ոլորտի հետ:

«Տեսանք, երբ նախկինում ինչպես էր խոշոր բիզնեսի սեփականատերը մասերի  բաժանել իր ընդհանուր գործը: Նման օրինակներ կային որոշ խոշոր սուպերմարկետների դեպքում: Այնպես որ, կարելի է ասել, որ առևտրի ոլորտն այս տեսանկյունից իսկապես ռիսկային է: Նույնպիսին կարող են լինել խաղաբիզնեսը, զվարճանքի ինդուստրիան: Հետևաբար, կարծում եմ, որ այս հարկային արտոնությունը տալու ժամանակ պետք է տարբերակված մոտեցում լինի: Առավելությունը պետք է տալ արտադրական ոլորտին, հակառակ դեպքում, եթե եղավ համահավասար մոտեցում, ապա վերահսկողության լուրջ խնդիր կլինի»,-հավելեց տնտեսագետը:

ՀՀ կառավարությունը նախատեսում է կատարել «Հարկային օրենսգրքի» փոփոխություններ, որպեսզի մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող ինքնազբաղվածները, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները հարկ չվճարեն: Պետությունը միայն հսկողություն կսահմանի հսկիչ դրամարկղների նկատմամբ, որպեսզի հստակ լինի տարեկան շրջանառությունը: Պատասխանատուները պարզաբանում են, որ նրանց կողմից վճարվող հարկերն ավելի քիչ են, քան վարչարարության արժեքը, որը պետությունը ծախսում է նրանց հաշվառումն անելիս:

Աննա Գզիրյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34