Փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ է սկսում գնահատել իր իրական հարստությունը. Գագիկ Ծառուկյան

17.08.2026 20:55
395

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից։

Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։

Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։
Աստված պահապան բոլորիս»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40