Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ Տիմատին և իր լեյբլի անդամ Նազիման զուգերգ ունեն, որի հիման վրա տեսահոլովակը նկարահանել են Հայաստանում։
«Нельзя» կոչվող երգի տեսահոլովակի նկարահանման համար Տիմատիի հետ Հայաստան էին ժամանել իր հիմնական գործընկերներ ռեժիսորն ու օպերատորը։ Նկարահանող անձնակազմի մյուս անդամները հիմնականում հայերն էին։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև հայ դերասաններ Լևոն Հարությունյանը, Գևորգ Գրիգորյանն ու Արտաշես Մխիթարյանը։
Տեսահոլովակի նկարահանումներն արդեն իրականացվել են Էրեբունի ԲԿ տարածքում, Թումանյան փողոցում, Սևանում։