Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կտան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը. Փաշինյան

02.10.2019 12:38
1228

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կհանդիսանան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Նա «Զվարթնոց» օդանավակայանում 1.5 ժամանոց հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ: Դրան նախորդել էին պաշտոնական հանդիպումը և երկու ռազմավարական դաշնակից պետությունների ղեկավարների առանձնազրույցը: «Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,-հանդիպումները գնահատել էր վարչապետ Փաշինյանը:

ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, հյուրընկալող Հայաստանի ղեկավարները, ինչպես նաև հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով ներկա էին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, դիտորդի կարգավիճակով՝ Մոլդովայի նախագահը: Ներկայացուցչական աննախադեպ այս հավաքին ստորագրվեց ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40