Պուտինի հրամանով Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»

30.04.2025 16:52
652

Վլադիմիր Պուտինի հրամանով Վոլգոգրադի «Գումրակ» օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Վերանվանման առաջարկով Պուտինին դիմել էր Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։ Կրեմլում նշել են, որ նրանք հանդիպել էին ապրիլի 29-ին՝ մարզ կատարած Պուտինի աշխատանքային այցի ավարտին։

Բոչարովը նշել է, որ իրեն «շատ հաճախ դիմում են Վոլգոգրադի մարզի, Վոլգոգրադ քաղաքի եւ այլ շրջանների բնակիչները»՝ խնդրելով օդանավակայանին տալ «իրական, հպարտություն , քաջության եւ հերոսության ներշնչող «Ստալինգրադ» անվանումը»։ Նրա խոսքով, նման խնդրանքով դիմողների թվում են եղել նաեւ «հատուկ ռազմական գործողության վետերաններն ու մասնակիցները»։

«Նրանց խոսքը ինձ համար օրենք է։ Այդպես էլ կանենք։ Երբ վերադառնամ Մոսկվա, անմիջապես կպատրաստվի եւ կստորագրվի համապատասխան հրամանագիրը՝ օդանավակայանին «Ստալինգրադ» անվանումը տալու մասին», — պատասխանել է Պուտինը մարզպետին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40