Պուտինն օտարերկրյա հատուկ ծառայություններին մեղադրել է ռուսաստանցի լրագրողների մահափորձի մեջ

26.04.2022 00:00
1966

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս հայտնի լրագրողներից մեկի սպանությունը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման գործունեության կանխման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրում էր ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի վրա հարձակումն ու սպանությունը»,- ասել է պետության ղեկավարը՝ երկուշաբթի ելույթ ունենալով Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին:

Նա ռուս լրագրողների սպանությունների նախապատրաստումն ահաբեկչություն է անվանել: Նախագահը նշել է, որ արտասահմանյան հատուկ ծառայությունների, այդ թվում՝ ԿՀՎ-ի կուրատորները, ըստ երեւույթին, խորհուրդներ են տալիս Կիեւին ռուս լրագրողների դեմ մահափորձերի վերաբերյալ։

Պուտինի հայտարարության հրապարակումից անմիջապես հետո Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարեց մի խումբ նեոնացիստների կալանավորման մասին, որոնք ՈւԱԾ-ի հրահանգով նախապատրաստում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ համատեղ ձերբակալել է Ռուսաստանում արգելված National Socialism/White Power նեոնացիստական ​​ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների՝ ՌԴ քաղաքացիների, ովքեր Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարականով ծրագրում էին հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,- նշել են ԱԴԾ-ից: Նրանք խոստովանական ցուցմունքներ են տալիս:

Մոսկվայում կալանավորված նեոնացիստները, բացի լրագրող Վլադիմիր Սոլովյովից, քննարկում էին նաեւ «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի եւ «Ռոսիա սեգոդնյա»-ի եւ ՌՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության հնարավորությունը, այս մասին ասվում է ԱԴԾ-ի հրապարակախ օպերատիվ տեսագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40