Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

23.06.2021 19:16
3559

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է Կրեմլից տարածած հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40