Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ

16.05.2024 12:52
700

Պաշտոնական այցով Չինաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։

Չինաստանն առաջին երկիրն է, ուր Պուտինը այցելում է նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո։ Ուղեւորության մեկնարկից առաջ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ առաջին պաշտոնական այցի համար Չինաստանի ընտրությունը պատասխան էր Սի Ցզինպինի բարեկամական ժեստին, ով մեկ տարի առաջ վերընտրվելուց հետո այցելել էր Ռուսաստանի Դաշնություն։

«Մեկ մեկու առաջին արտասահմանյան այցեր կատարելու լավ ու բարի ավանդույթ է ձեւավորվել մեզ մոտ, եւ սա համարվում է այն կարեւորության հստակ հաստատումը, որը եւ դուք եւ մենք՝ Մոսկվայում եւ Պեկինում, տալիս ենք երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացմանը, համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցությանը»,-հայտարարել է Պուտինը՝ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարն էլ իր հերթին հիշեցրել է, որ Պուտինի հետ հանդիպել է առնվազն 40 անգամ։ «Նման սերտ կապերը թույլ են տալիս նախանշել ռուս-չինական հարաբերությունների կայուն եւ արագ աճի դինամիկան պահպանելու ռազմավարական ուղղությունները, որոնք ամենեւին էլ հեշտ չեն եղել եւ, հետեւաբար, արժանի են առավել զգույշ վերաբերմունքի»,-ասել է Սին եւ հավելել․ «Չին-ռուսական հարաբերությունները իրենցից ներկայացնում են մեծ տերությունների եւ հարեւան երկրների հարաբերությունների էտալոն, որը առանձնանում է փոխադարձ հարգանքով, վստահությամբ, բարեկամությամբ եւ փոխշահավետությամբ»։

ՌԴ նախագահի եւ ՉԺՀ առաջնորդի հանդիպմանը մասնակցել են նաեւ երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Այսպես, ռուսական պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, եղել են պաշտպանության նախկին նախարար, իսկ այժմ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ ռազմական գերատեսչության նոր ղեկավար Անդրեյ Բելոուսովը։

Պուտինի՝ Պեկին այցի ծրագիրը ենթադրում է մի շարք բանակցությունների անցկացում տարբեր ձեւաչափերով։ Մասնավորապես, նախատեսվում է թեյի շուրջ «տետ-ա-տետ» հանդիպում Ռուսաստանի Դաշնության Նախագահի եւ ՉԺՀ նախագահի միջեւ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40