Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին ու դիմել ուկրաինացիներին

24.02.2022 11:10
1047

Պուտինն իր նոր ուղերձում ասել է, որ ՆԱՏՕ-ի չընդլայնվելու շուրջ համաձայնության գալու Ռուսաստանի փորձերն ապարդյուն են, դաշինքի ընդլայնման հետ կապված իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր, այլևս չեն կարող լռել ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։

«Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։

ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։

«Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։

Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար:

«Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը։

 

Պուտինի ելույթի հիմնական թեզերը.

• Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում և սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինան յուրացնելու մեջ։

• Ռուսաստանը չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան։

• Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանը, Պուտինն իր գործողություններն անվանում է պաշտպանություն «Ուկրաինան պատանդ վերցրածներից»։

• Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չի տա և ձեզ այնպիսի հետևանքների կհանգեցնի, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ որոշումները կայացված են։

• Պուտինը կոչ է անում ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և գնալ տուն, քանի որ նրանք հավատարմության երդում են տվել «ժողովրդին, ոչ թե խունտային»:

• Պուտինը հավատում է ռուսների աջակցությանը և հույս դնում խորհրդարանի աջակցության վրա։

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։

Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ

Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։

Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։

Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40