Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը

30.09.2022 18:28
1129

ԽՍՀՄ նախկին կուսակցական ղեկավարները, հակառակ մարդկանց մեծամասնության կամքին, փլուզել են Խորհրդային Միությունը, սակայն այսօրվա Ռուսաստանը չի ձգտում այն վերականգնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բելովեժյան պուրակում այն ժամանակվա կուսակցական էլիտաների ներկայացուցիչները որոշում են կայացրել ԽՍՀՄ փլուզման մասին։ Մարդիկ միանգամից կտրվեցին իրենց հայրենիքից։ Դա ֆիզիկապես պատռեց, բաժանեց մեր ժողովրդական ընդհանրությունը, վերածվեց ազգային աղետի։Բայց դա այլևս կարևոր չէ: Խորհրդային Միությունը չկա, անցյալը հնարավոր չէ վերադարձնել: Եվ այսօր Ռուսաստանին դա արդեն պետք չէ ։ Մենք դրան չենք ձգտում», - ասել է Պուտինը:

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը ավելի վաղ Պուտինը ճանաչել էր: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40