Պուտինը խոսել է Անդրկովկասում «Հյուսիս-Հարավ» երթուղու ու ենթակառուցվածքների մասին

20.07.2022 11:20
1219

Թեհրանում անցկացված եռակողմ ու երկկողմ հանդիպումներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիս է տվել և պատասխանել լրագրողների հարցերին։ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման ու տնտեսական ենթակառուցվածքների հարցերին։

«Մենք ունենք փոխգործակցության հեռանկարային ուղղություններ, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը ենթակառուցվածքների զարգացումն է։ Մեր փոխվարչապետներից մեկի ղեկավարությամբ աշխատում է մի խումբ, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ։ Այս՝ իրանական ուղղությամբ շատ բան կարելի է անել»,- նշել է Պուտինը։

«Հյուսիս-Հարավ երթուղով արդեն անցել է առաջին փորձնական երկաթուղային լրակազմը։ Սա կարճ երթուղի է, որից հետո ելք է լինելու դեպի Իրանի հարավային նավահանգիստներ, իսկ այդտեղ ճանապարհ է՝ դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։ Կա Ռեշտ-Աստարա կոնկրետ հատված։ Իրանի տարածքում դա 146 կմ է։ Այդ հատվածի շինարարության մեջ շահագրգռված է Ադրբեջանը։ Վերջերս Կասպյան գագաթաժողովի շրջանակներում հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի հետ, դա էինք քննարկում։ Դրանում շահագրգռված Է Իրանը. մեր իրանցի գործընկերները հաստատել են դա։ Մենք ևս շահագրգռված ենք դրանում, քանի որ Ռուսաստանի հյուսիսից՝ Պետերբուրգից, ուղիղ դուրս ենք գալու Պարսից ծոց։ Շատ հետաքրքիր և հեռանկարային երթուղի է։ Մենք պետք է պայմանավորվենք շինարարության պայմանների շուրջ։ Հիմա ընդհանուր գծերով խոսել ենք իրանցի մեր բարեկամների հետ, Ադրբեջանի հետ էլ պարզել ենք։ Հուսով եմ՝ ձեռնամուխ կլինենք կոնկրետ աշխատանքի»,- հավելել է Պուտինը։

https://www.1in.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40