Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ներկա և նախկին ղեկավարների

30.12.2018 16:34
1140

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ներկա և նախկին ղեկավարների։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Պուտինը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի ղեկավարներին ուղղված շնորհավորանքում Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության ավանդույթների, մշակութային և հոգևոր ընդհանրությունների վրա և համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, «ինչը ամբողջովին բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից և ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով»։

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ արձանագրելով, որ 2018 թվականը բավականին արդյունավետ էր ռուս֊ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։

«Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Մոսկվայում, Սոչիում և Բաքվում անցկացված բովանդակային և կառուցողական բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկկողմ համաձյանությունների իրականացումը կնպաստի Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»։

Ի դեպ՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նաև տարբեր պետությունների մի շարք նախկին ղեկավարների և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ալմազբեկ Ատամբաևին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սիլվիո Բերլուզկոնիին, Ջորջ Բուշ կրտսերին, Ռոմանո Պրոդիին, Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Ֆիյոնին, Տարյա Հալոնենին, Խուան Կարլոս I-ին և Գերհարդ Շրյոդերին։

azatutyun.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01