Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց օրվա առթիվ

08.03.2026 11:40
503

Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա` մարտի 8–ի առիթով:

Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու հարգանքը ուղղելու ձեր խոհեմությանը, համբերատարությանը, հոգատարությանը և ընտանիքին անմնացորդ նվիրվածությանը։

Անգնահատելի ու անուրանալի է ձեր դերը՝ սերունդների դաստիարակության, կրթության, ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:

Թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները և թող հաջողությունները միշտ ուղեկից լինեն ձեզ:

Հայ կինը խոնարհաբար տարել է և՛ դառնություն և՛ վիշտ, սակայն երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը։ Եվ այստեղ առանձնահատուկ շնորհավորում եմ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր հայորդիների մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին։ Այսօր էլ նույն նվիրումով դուք շարունակում եք ձեր ավանդն ունենալ հայ ընտանիքի և ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման գործում:

Սիրելի' կանայք, հաճելիորեն պետք է նշեմ, որ ձեր դերակատարությունը մեր համայնքի հասարակական կյանքում էականորեն մեծացել է։ Եվ ձեր ներկայությամբ ու ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:

Մեր համայնքում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը` լինի ուսուցիչ, թե դաստիարակ, բժիշկ, թե արդյունաբերության ոլորտի աշխատակից, ձեռներեց, թե համայնքային ծառայող, արվեստի, մշակույթի, սպորտի գործիչ, թե զինվորական:

Այս նվիրական օրը մեզ համար առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ, և վերահաստատելու մեր պատրաստակամությունը անելու ավելին՝ հանուն մեր մայրերի, կանանց, քույրերի ու դուստրերի։

Տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր ու բարօրություն, երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի ու երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք։

Աստված պահապան բոլորիդ:

Շնորհավոր մարտի 8։

Մանվել Փարամազյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40