Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա առթիվ

04.09.2025 14:47
486

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,

սրտանց շնորհավորում եմ փրկարարական ծառայողի մասնագիտական օրվա առթիվ։

Ձեր ամենօրյա դժվար և պատասխանատու աշխատանքը կյանքի ծանր իրավիճակում և վտանգի մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելն է։ Թերևս սա է պատճառը, որ փրկարարի ծառայությունը համարվում է ամենամարդասիրականներից մեկը։

Վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ դուք կյանքեր եք փրկում և ձեր նվիրումը, քաջությունն ու կամքը արժանի է անկեղծ հարգանքի ու գնահատանքի։

Փրկարարի մասնագիտությունը պատասխանատվության, պատրաստակամության, բարության, հոգատարության ամբողջություն է, որտեղ չի կարող լինել ուրիշի դժվարություն, ուրիշի դժբախտություն։ Այս առումով փրկարարի աշխատանքն ավելի շատ առաքելություն է, քան մասնագիտություն։

Վստահ եմ՝ այսուհետ էլ կշարունակեք այնքան նվիրումով ծառայել մեր ժողովրդին, անել հնարավորն ու անհնարինը՝ նրանց պաշտպանելու և փրկելու համար։

Վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և հաջողություններ ու անվտանգ ծառայություն մաղթում բոլորիդ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40