Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1֊ի կապակցությամբ

01.09.2024 11:10
1068

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ

Գիտելիքի և դպրության օրվա` սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։

Գրքի ու գիտելիքի հանդեպ խորը հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, նպատակների և նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ:

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը ձեզ պարտավորեցնում է, որպեսզի հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերեք՝ հարստացնելու ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները՝ մեր համայնքի, մարզի և մեր պետության հետագա ամրապնդման ու մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիները լինելու համար:

Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել մանկության և պատանեկության տարիներից սկիզբ առնող ձեր նպատակների և երազանքների իրականացումը։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատն է համարվում հասարակության շարժիչ ուժը և չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքն է, քանզի գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները:

Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաև բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար մեկնարկվում է առավել պատասխանատու կյանքի մի նոր փուլ:

Հարգարժան ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ և միաժամանակ մաղթում անսպառ ուժ և եռանդ՝ այս պատասխանատու և սուրբ գործում։ Ձեզ է վստահվված կրթելու և դպրելու այս հույժ կարևոր և պատասխանատու առաքելությունը, և հենց կրթված քաղաքացին է մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր համայնքների և պետության զարգացման ու հզորացման կարևոր գործոնը, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։

Օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ։

Զինվեք նոր գիտելիքներով, որպեսզի դառնաք ավելի ուժեղ, քանի որ գիտելիքն է ամենամեծ ուժն ու զենքը:

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40