Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ՏԻՄ ձևավորման 30-ամյակի կապակցությամբ

10.11.2026 10:54
467

Տեղական ինքնակառավարման ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ և գործընկերներ,

այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։

Այս երեք տասնամյակները ամփոփում են մեր պատասխանատու աշխատանքը, ձեռքբերումները, հաղթահարված դժվարությունները և մեր համայնքների զարգացմանն ուղղված նվիրումը։

Տեղական ինքնակառավարումը պարզապես կառավարման համակարգ չէ, այլ ժողովրդավարության կարևորագույն գործոններից, որի հիմքում համայնքային ծառայողի ազնիվ աշխատանքն է, մասնագիտական պատասխանատվությունը և մարդկային վերաբերմունքն ու հանրային շահին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը։

Սիրելի' քաջարանցիներ, այս հոբելյանը մեզ համար ևս մեկ առիթ է` արժևորելու մեր համայնքի անցած ճանապարհը, մեր հայրենակիցների աշխատանքն ու նվիրումը, համայնքային ծառայողների, ավագանու անդամների և բոլոր այն մարդկանց ներդրումը, ովքեր տարիներ շարունակ իրենց գիտելիքներով ու պատասխանատու աշխատանքով նպաստել են Քաջարանի զարգացմանը։

Մեր համոզմամբ՝ ուժեղ համայնքը կառուցվում է համախմբվածությամբ, վստահությամբ, հետևողական աշխատանքով և յուրաքանչյուր բնակչի նկատմամբ պատասխանատվությամբ, իսկ մեր նպատակն է ունենալ ժամանակակից, բարեկարգ և զարգացող համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակավայրի խնդիր կարևոր է, յուրաքանչյուր քաղաքացու կարծիք՝ արժեքավոր, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն՝ զարգացման հնարավորություն։

Այս երեսուն տարին ճանապարհի կարևոր հանգրվանն է, բայց նաև նոր պարտավորությունների սկիզբ, իսկ առջևում դեռ շատ անելիքներ կան, և մենք պետք է շարունակենք աշխատել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ ու ավելի նպատակասլաց՝ հանուն մեր համայնքի և մեր բնակիչների բարեկեցության։

Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են տեղական ինքնակառավարման կայացմանն ու զարգացմանը։

Թող մեր համայնքները լինեն ուժեղ և զարգացած, իսկ տեղական ինքնակառավարումը՝ վստահության, պատասխանատվության և ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ։

Մեր աշխատանքը՝ հանուն Քաջարանի է, իսկ մեր պատասխանատվությունը՝ հանուն Հայաստանի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40