Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ վերջին զանգի կապակցությամբ

24.05.2024 11:26
1076

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ` ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ։

Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին։ Ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու և դրսևորվելու հմտություններ ու ունակություններ։ Սա պակաս կարևոր չէ, քան բուն գիտելիքը:

Այսօրվանից դրվում է վաղվա ձեր բարեկեցության հիմքը և հետևաբար ձեզանից պահանջվում է լինել առավել հետևողական և պատասխանատու:

Թևակոխելով կյանքի նոր և պատասխանատու փուլ, դուք պետք է կատարեք նաև մասնագիտական ճիշտ ընտրություն, շարունակելով հարստացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ ի շահ մեր համայնքի,մեր մարզի և մեր երկրի:

Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում մանկավարժներին իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Ամենատարբեր սերունդներ կրթելով և կյանքի նոր ճանապարհ հարթելով, դուք ամենասուրբ գործն եք կատարել։ Շնորհակալ և երախտապարտ ենք ձեզ և խոնարհվում ենք այն ուսուցիչների հիշատակի առջև, ովքեր ցավոք հավերժի ճամփորդներ են։

Ձեր շնորհիվ կյանք ենք ճանապարհում հասուն սերունդ, որն իր աշխատանքով, ներուժով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման, շենացման ու ամրապնդման գործի ակտիվ մասնակիցը:

Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամենատարբեր բուհերում ամենալավ արդյունքները գրանցի, ձեզանից յուրաքանչյուրը լավագույն արհեստավորը դառնա, իսկ մեր տղաները, ովքեր մեր երկրի ապագա զինվորներն են՝ լավագույն և կարգապահ ծառայողը դառնան՝ բարձր պահելով մեր համայնքի պատիվը։

Համոզված եմ, որ դուք իրականություն կդարձնեք ձեր մանկավարժների և ծնողների կողմից ձեր հետ կապած բոլոր հույսերն ու երազանքները։ Եվ ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել նաև ծնողներին, ովքեր մանկավարժների հետ գրեթե հավասար անցան՝ կրթության և դաստիարակության այս ճանապարհը։

Այն զանգը, որը ավանդաբար հնչում է դպրոցում ու ձեզ ճանապարհում դեպի նոր կյանք, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:

Բարի ճանապարհ դեպի նոր կյանք։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22