Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձն ուղղված շրջանավարտներին

23.05.2025 12:54
787

Սիրելի՛ շրջանավարտներ,

շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կյանքի ամենահիշարժան օրվա` դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ։

Օր, որի հետ կապված հիշողություններն ու հուզմունքը ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում, որն այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախին և ձեր սիրելի ուսուցիչներին:

Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքներով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի նպաստ դնելու մեր համայնքի և մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար և աշխատավոր ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:

Դուք եք լինելու մեր համայնքի և մեր երկրի վաղվա սպան ու հայրենիքի պաշտպանը, բժիշկն ու մանկավարժը, արհեստավորն ու արվեստագետը, հանքագործն ու լեռնագործը։

Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում դուք ձեռք եք բերել ձեր առաջին ընկերներին ու մրցակիցներին և ձևավորվել որպես անհատ ու քաղաքացի՝ ինչը պակաս կարևոր չէ, քան բուն գիտելիքը:

Պատգամս է ձեզ, որ ուր էլ լինեք և ինչ մասնագիտական ոլորտ էլ ընտրեք, հավատարիմ մնաք մեր ազգային արժեքներին և ինքնությանը։ Եվ ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների և հաստատուն ու վստահ քայլերով։

Իմ շնորհավորանքներն ու շնորհակալությունն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, քանզի Վերջին զանգը ոչ միայն տոնական հանդես է, այլև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը և անխոնջ վաստակը յուրովի իմաստավորող գնահատականը:

Շնորհավորում եմ նաև ծնողներին, և թող իրականություն դառնան ձեր հետ կապված ձեր ծնողների բոլոր իղձերը:

Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ արևաշող ճանապարհ` դեպի մեծ կյանք, և թող կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են ձեր ուսուցիչներն ու ծնողները:

Եղե՛ք լույսի, ճշմարտության, արդարության ջահակիրներ և իմաստավորե՛ք ձեր ուղին` ծառայելով մեր համայնքին և երկրին։

Բարի երթ՝ բոլորիդ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40